Ապրիլի 30-ին, ժամը 1.45-ին, ոստիկանության Արթիկի բաժնում ահազանգ է ստացվել, որ Փոքր Մանթաշ գյուղում ավտոմեքենա է այրվում:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 1.00-ի սահմաններում, Փոքր Մանթաշի բնակիչներից մեկին պատկանող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան հրկիզել է նույն գյուղի բնակիչ, նախկինում դատապարտված, 20-ամյա Վանո Վ.-ն:
Կատարվում է քննություն:




























