Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 5-ին, ժամը 21:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Երեւանյան եւ Գասպարյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա երկու տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Honda Elison» (վարորդ` Արամ Մ.) եւ «ՎԱԶ-2107» մակնիշների ավտոմեքենաները (վարորդ՝ Գարիկ Բ.): Գարիկ Բ.-ն հոսպիտալացվել է «Վաղարշապատի» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:





























