Այսօր 101 կրթական, մշակութային օբյեկտների նախագծային աշխատանքները ավարտված կամ ավարտման փուլում են: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը։

«Աննախադեպ ծրագրեր են թե քանակական, թե ֆինանսական առումներով: Մենք այսօր կոմիտեի պատվիրատվությամբ մշակվում է 74 կրթական, մշակութային, մարզական նշանակության օբյեկտների նախագծման աշխատանքներ: Դրանց մի մասը ավարտմանն փուլում եմ, մի մասն ավարտվել են, մյուս մասը կավարտվեն մինչեւ հուլիս:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնել են, որ պատրաստ է եւս 30-ից ավելի օբյեկտների նախագծեր, որոնց մի մասը պատրաստ է, մի մասն ընթացքի մեջ է: Կարելի է ասել, որ այսօր 101 կրթական, մշակութային օբյեկտների նախագծային աշխատանքները ավարտված կամ ավարտման փուլում են; Դրանցից 90-ի մրցույթները նախնական պայմանավորվածությամբ կիրականցնենք մենք, մնացածը կիրականացվեն նախարարության պատվիրատվությամբ:

12 առողջապահական նշանակության օբյեկտների նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են եւ կավարտենք նույն ժամանակահատվածում»,-ասաց Ղուլարյանը:

Նա հավելեց, որ շինաշխատանքների մեկնարկի համար արդեն սկսել են քննարկումներ շինարարական կազմակերպությունների հետ:

Իր հերթին ԿԳՄՍ նխարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ դրանց մի մասը մոդուլային դպրոցներ են, ուսումնարաններ ու քոլեջներ, մշակութային կենտրոններ: