Հայրենական մեծ պատերազմի վետերանները մայիսի 9-ին կկարողանան այցելել Երեւանի Հաղթանակի զբոսայգի եւ մասնակցել հանդիսավոր արարողությանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Փոխնախարարի խոսքով` Եռավբլուր պանթեոնը եւ Հաղթանակ զբոսայգին փակ կլինեն այցելուների համար կորոնավիրուսի տարածումը կանխելու նկատառումներով: Միջոցառման պաշտոնական մասը տեղի կունենա մայիսի 9-ի առավոտյան Հաղթանակի զբոսայգում: Առավոտյան 10.30-ից մինչեւ 11-ը նախատեսված է երկրի բարձրագույն ղեկավարության այցը եւ ծաղկեպսակներ դնելը: Դրանից հետո տեղի կունենան վետերանների համար նախատեսված միջոցառումներ եւ մեծարումը:

«Դա առաջին հերթին նրանց օրն է, եւ մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել նրանց»,- շեշտեց Բալայանը: Նաեւ անակնկալ է սպասվում: