Բրազիլիայի ափին հայտնաբերել են 2009 թ. աղետի ենթարկված Air France ավիաընկերության ինքնաթիռի ինքնագրի մասեր:

Սակայն, ըստ որոնողական խմբի, իրենք դեռ պետք է գտնեն «սեւ արկղի» այն մասը, որը տեղեկություն է պարունակում թռիչքի վերջին վայրկյանների մասին,  հաղորդում է ВВС-ին:

Հիշեցնենք, որ Air France ավիաընկերության  А330 ինքնաթիռը, որն իրականացնում էր Ռիո դե  Ժանեյրո- Փարիզ չվերթը, աղետի էր ենթարկվել 2009թ հունիսի 1-ին, Ատլանտյան օվկիանոսի վրա: Օդանավում գտնվող բոլոր  228 ուղեւորները զոհվել էին: