Առաջիկա երեք օրերին  անկայուն եղանակը հանրապետությունում  կպահպանվի։ NEWS.am-ի թղթակցին այս մասին հայտնեց «Հայպետհիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Ցիկլոնը հանրապետության տարածքից հեռացել է դեպի Կասպից ծով եւ այնպիսի տեղումներ, ինչպիսիք գրանցվեցին երեկ՝ մայիսի 1-ին, առաջիկայում չեն գրանցվի։ Սակայն հանրապետությունում եղանակն առաջիկա երեք օրերին պայմանավորված կլինի ներզանգվածային անկայունությամբ, ինչի հետեւանքով օրվա երկրորդ կեսին եւ գիշերը Հայաստանի առանձին  շրջաններում, նաեւ Երեւանում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Ջերմաստիճանը մայրաքաղաքում ցերեկը կլինի +22 +24, գիշերը՝ +10 +12 աստիճան»,- տեղեկացրեց Գագիկ Սուրենյանը։