Բեն Լադենի մահը բուռն արձագանք է հարուցել համաշխարհային շուկաներում: Մահվան մասին առաջին լուրերից հետո մեկ տոկոսով նվազել է նավթի գինը, հաղորդում է «Վեստին»:

Միեւնույն ժամանակ թանկացել է դոլարը, աճել են ամերիկյան ֆոնդային բորսաների ֆյուչերսները: Առաջիկա ժամերին բացվելու են երոպական շուկաները, որոնք եւս կսկսեն աճով:

Ավելի վաղ Բարաք Օբաման հաղորդել է, թե ամերիկյան զինվորականները հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել են «Ալ-Քաիդայի» առաջնորդ Բեն Լադենին:

Բեն Լադենին ոչնչացրել են Աբբոտաբադ քաղաքի առանձնատներից մեկում` Իսլամաբադից 100 կմ հեռավորության վրա, հատուկ գործողության ընթացքում: