Արարատի մարզի Ավշար գյուղում մայիսի 1-ին «Նիվա» մակնիշի 886 ՏՍ 25  համարանիշի ավտոմեքենան բախվել է Մ. Խորենացի փողոցի թիվ 95 տան մոտ կայանած «ԳԱԶ-53» մակնիշի 63 ՕԼ 626 համարանիշի  ջրատար ավտոմեքենային:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարից հետո գազի արտահոսք է տեղի ունեցել եւ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Վթարի հետեւանքով «Նիվա» ավտոմեքենայի վարորդ, 34-ամյա Կարեն Բարսեղյանը  եւ ուղեւոր 24-ամյա Գարիկ Թեւոսյանը  ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` շտապօգնության աշխատակիցները տուժածներին դուրս են բերել ավտոմեքենայից եւ տեղափոխել Արարատ քաղաքի հիվանդանոց: Ավտոմեքենայի գազի արտահոսքը դադարեցվել է  տեղի ուժերով:  

Կ. Բարսեղյանի եւ Գ. Թեւոսյանի առողջական վիճակը  գնահատվել է բավարար: