«Ալ-Քաիդայի» սպանված առաջնորդ Ուսամա Բեն Լադենի դին կարող է արդեն այսօր հուղարկավորվի` համաձայն իսլամի ավանդույթի, հաղորդում է Fox News-ը, վկայակոչելով սեփական հետախուզական աղբյուրները:
«Ամերիկյան իշխանությունները հայտարարել են, թե մտադիր չեն խախտել այդ կարգը»,- հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Fox News-ը նաեւ ենթադրում է, որ «թիվ մեկ ահաբեկիչը» կարող է թաղվել Սաուդյան Արաբիայում, իսկ այժմ նրա դին գտնվում է Աֆղանստանում ամերիկյան ռազմակայանում:
Բեն Լադենը սպանվել է Պակիստանում հատուկ գործողության արդյունքում:
Ահաբեկչի ոչնչացման գործողությանը մասնակցել են ծովային հետեւակի 24 զինվորներ, նրանց դրսից փակել են 20 զինվորներ: Բեն Լադենը գնդակահարվել է գլխից դիմադրության պահին, իսկ տանը մի քանի րոպե դաժան փոխհրաձգություն է ընթացել:
Նախնական տեղեկություններով, Բեն Լադենը փորձել է թաքնվել կնոջ հետեւում, վերջինս զոհվել է: Ահաբեկչի տունը եղել է երեք մակարդակի ամրացված բունկեր:




























