Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հանդիպել է Նախագահ Սարկոզիի հետ եւ քննարկել Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրինագծի հարցը: Վերջինս հայտնել է, որ երկրի Սենատն է որոշելու` ինչպես քվեարկել, եւ կառավարությունը ազատություն է տալու Սենատին այս հարցում: Նշենք, որ Մայիսի 4-ին Ֆրանսիայի Սենատը քննարկելու է հայերի ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքի նախագիծը, որը նախաձեռնել է Սոցիալիստական կուսակցությունը:
Ինչպես Փարիզից հայտնում է լրագրող Ժան Էքյանը, մտահոգություն կա, որ օրինագիծը չի ընդունվի, թեեւ սոցիալիստական կուսակցության եւ կոմունիստների մեծամասնությունը, ինչպես նաեւ Ժողովրդական շարժման միությունը աջակցում են օրինագծին:
Հայկական պատվիրակության կազմում են եղել նախկին նախարար Պատրիկ Դեվեջյանը, Ֆրանսիայի նախագահի որդին` Ժան Սարկոզին եւ Շառլ Ազնավուրի ներկայացուցիչ Լեւոն Սայանը:
Ֆրանսիայի կառավարության հայտարարությունը օրենքի նախագիծը չաջակցելու մասին առաջացրել է Ֆրանսիայի հայ համայնքի զայրույթը:
Մայիսի 4-ին ֆրանսահայերը պատրաստվում են ցույց կազմակերպել Սենատի առջեւ:
2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը հաստատել էր Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանտվության ենթարկելու օրինագիծը:



























