Հայաստանում ապրիլի 30-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված ավազակային հարձակման 2 դեպքից բացահայտվել է 1-ը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գողության 38 դեպքից` 29-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 23, խուլիգանության 1 եւ խարդախության 3 դեպքերն էլ բացահայտվել են:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի 1, մարմնական վնասվածք հասցնելու 3, գողության 13 եւ կողոպուտի 1 դեպք:
Անցած երկու օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհային 16 պատահար, որից 8-ը՝ վրաերթ. 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























