«Էրեբունի» բժշկական կենտրոնից մայիսի 1-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա Մնացական Հակոբկոխյանը, ով ի վիճակի չի եղել  հաղորդում տալու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Մ. Հակոբկոխյանին ուղեկցողները հայտնել են, որ նա վնասվածքն ստացել է Բագրատունյաց փողոցի 38/1 շենքի բնակարաններից մեկի պատուհանը նորոգելու ժամանակ անզգուշությամբ վայր ընկնելու հետեւանքով:

Նույն օրը, ժամը 18.30-ին, Մ. Հակոբկոխյանը, գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: