2011 թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի ավելացել է Հայաստան ներմուծված ցորենի ծավալը։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջից։
Այսպես՝ 2011 թ. հունվար մարտին Հայաստան է ներմուծվել 107 հազ. տոննա ցորեն՝ նախորդ տարվա 57 հազ. տոննայի փոխարեն։
Նշենք, որ տարեկան Հայաստանը ներմուծում է մոտ 350 հազ. տոննա ցորեն, սակայն ներմուծման ամենամեծ ծավալները տեղի են ունենում օգոստոսից հետո, երբ Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Ղազախստանում սկսվում է ցորենի բերքահավաքը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի կառավարությունը ցորենի արտահանման էմբարգոն երկարաձգել է մինչեւ 2011 թ. հոկտեմբեր, ինչն էլ հավանաբար պատճառ է դարձել, որ ցորեն ներկրողները արագացնեն ցորենի ներկրման աշխատանքները։ Փաստորեն՝ առաջին եռամսյակում Հայաստանն արդեն ներկրել է իրեն անհրաժեշտ ցորենի մոտ մեկ երրորդը։



























