«Ստանդարտ Դիալոգ» ընկերության իրավաբան Վահագն Մնացականյանը քննդատել է պետական լաբորատորաների գործառույթներն ընդլայնելու իշխանությունների որոշումը:
Նրա խոսքով՝ տվյալ ոլորտում ոչ բարենպաստ մրցակցային միջավայր է ձեւավորվում: Նրա կարծիքով՝ ՊՈԱԿ-ները ստեղծվել են ոչ թե նրա համար, որպեսզի կոմերցիոն շահ ստանան, այլ ձեւավորվել են այլ՝ կոնկրետ նպատակով: «ՊՈԱԿ-ները ստեղծվել են պետության կողմից մշակութային, առողջապահության, սոցիալական, կրթության, գիտության, էկոլոգիայի ոլորտներում գործունեության համար, եւ չեն ենթադրում կոմերիցիոն շահ»,-ասաց Մնացականյանը:





























