«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր՝ մայիսի 2-ին արտարժույթի առուվաճառքի գործարք չի կայացել։ Դոլարի պահանջարկի առավելագույն փոխարժեքը կազմել է 372 դրամ, սակայն առաջարկի նվազագույն գինը՝ 372,5 դրամ։

Հաշվի առնելով առաջարկի ու պահանջարկի բարձր փոխարժեքը՝ առեւտրային բանկերը կանխիկ արտարժույթի շուկայում թանկացրել են դոլարը։

Ժամը 16։00-ի դրությամբ դոլարի առքի փոխարժեքը որոշ փոխանակման կետերում հասել է մինչեւ 370,5 դրամ, դոլարի վաճառքը սկսում է 372 դրամից։