Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքում կարտոֆիլի համար նախատեսված հողաշեն տանիքի փլուզվելու հետեւանքով մահացած 52-ամյա տղամարդու որդին եւ եղբայրն արդեն լավ են, գյուղացիները ժամանակին են հասել։ Այս մասին NEWS.am-ին պատմեց համայնքապետ Արման Ղազարյանը։

Համայնքապետը պատմեց, որ 52-ամյա Նվեր Շահինյանը, որը փլուզման հետեւանքով մահացել է, որդու եւ իր եղբոր հետ որոշել էր կարտոֆիլի պարկերը տեղափոխել հողաշեն տանիք եւ այդ ժամանակ էլ տեղի է ունեցել ողբերգական դեպքը. «Այս անձրեւների հետեւանքով հողը շատ է ծանրացել, հողն էլ ծանրությունից փլվել է, որի հետեւանքով երեքն էլ մնացել են հողի շերտի տակ։ Լավ է, որ գյուղացիները ժամանակին են հասել, հասցրել են դուրս հանել 29-ամյա որդուն ու հորեղբորը, մինչեւ նրանց արհեստական շնչառություն են տվել ու անցել են Նվերին դուրս հանելուն՝ արդեն ուշ է եղել»։