Volkswagen կոնցեռնի ղեկավարությունը ծրագրում է բոլորովին նոր բրենդ ստեղծել, որի տակ կվաճառվեն ամենապարզ եւ էժան մեքենաները: Նոր բրենդը ստեղծվելու է ոչ թե Եվրոպայի եւ Ամերիկայի համար, այլ առաջին հերթին Չինաստանի` ամենամեծ շուկայի համար:

Չինաստանում նոր բրենդների ստեղծման մասին հայտարարել են General Motors, Honda եւ Nissan ընկերությունները: Եւ այժմ Volkswagen-ը ցանկանում է աղքատների համար էլ մեքենա ստեղծել: