2020 թվականի առաջին եռամսյակում աշխարհում ոսկու պահանջարկն անկում է ապրել 26 տոկոսով` հասնելով մինչեւ 753 տոննա՝ գրանցելով 2009 թվականի նվազագույն մակարդակը: Այդ մասին ավում է Refinitiv ընկերության GFMS Gold Survey դիտարկման մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Արդյունաբերական արտադրության մեջ ոսկու կիրառման պահանջարկը նվազել է 19 տոկոսով՝ մինչեւ 75 տոննա, ոսկյա զարդերի արտադրությունը նվազել է 40 տոկոսով՝ մինչեւ 309 տոննա: Կենտրոնական բանկերի կողմից ոսկի ձեռքբերելու զուտ ծավալները եւս կրճատվել են 11 տոկոսով՝ մինչեւ 129 տոննա: Դա կապված է ոսկու գնաճի հետ մինչեւ ցուցանիշը, որը որոշ գնորդների համար բարձր էր, պարզաբանել են փորձագետները:

Ընդ որում՝ 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին ոսկու արդյունահանման համաշխարհային ծավալն աճել է 3 տոկոսով՝ մինչեւ 842 տոննա: Նշված ժամանակահատվածում ոսկու միջին արժեքը կազմել է 1582 դոլար 1 ունցիայի դիմաց, ինչը 21 տոկոսով ավելին է, քանի մեկ տարի առաջ: Այդուհանդերձ, մարտի 19-ին ոսկու գինը նվազել է մինչեւ եռամսյակային նվազագույնի՝ 1470 դոլար մեկ ունցիայի դիմաց, ընդհանուր առմամբ մարտին շատ անկայուն էր, նշում են փորձագետները: