Չարենցավանի բնակիչ 61-ամյա Գոհար Թորոսյանը պատմել է կորոնավիրուսի հաղթահարման իր պատմությունը:
«Մարտի 12-ին տանը բարձր ջերմությունով պառկած եմ եղել, դիմել եմ Չարենցավանի պոլիկլինիկան, ինձ հիվանդանոց են տեղափոխել երկկողմանի թոքաբորբով, շնչահեղձ էի լինում, շատ վատ էի: Իմ ընտանիքը մեկուսացված էր, ասում էի մենակ իմ երեխեքի մոտ չլինի ու իմ 6 նաֆարն էլ չվարակվեց»,- պատմում է նա:
Կինը շնորհալություն հայտնեց իրեն բուժած բուժանձնակազմից եւ բոլորին խորհուրդ տվեց պահպանել անվտանգության կանոնները:





























