Վլադիվաստոկի Ռուսական կղզում Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի համար օբյեկտներ կառուցող թուրք 250 շինարարները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով վճարել աշխատավարձերը։ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովը կանցկացվի 2012 թվականին։
Գործադուլավորների ներկայացուցիչները հայտարարում են, որ գործատուն խոստացել է յուրաքանչյուր աշխատողի ամսական 4 հազար դոլար աշխատավարձ վճարել։
Այժմ գործատու ընկերությունը թուրք շինարարներին առաջարկում է 300 դոլար եւ հետադարձի տոմս, ընդ որում չի վերադարձնում նրանց անձնագրերը։
Կղզի են ժամանել Անվտանգության դաշնային ծառայության եւ «Ռոստրուդի» տեղական ստորաբաժանման ներկայացուցիչները։





























