Իսրայելում Չինաստանի դեսպան Դու Վեյը, որի դին հայտնաբերվել էր կիրակի առավոտյան իր նստավայրում, մահացել է առողջական վիճակով պայմանավորված պատճառներով։ Այդ մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Նշվում է, որ դեսպանի մահվան պատճառը «պահանջում է երկարատեւ ստուգում եւ հաստատում»։
ԱԳ նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում դիվանագետի ընտանիքի անդամներին, նշված է նյութում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ The Jerusalem Post թերթը, հղում անելով Իսրայելի ԱԳՆ ներկայացուցչին, հաղորդել է, որ Դու Վեյի դին հայտնաբերվել է Թել Ավիվից դեպի հյուսիս տեղակայված Գերցլիա քաղաքի իր նստավայրում մայիսի 17-ին։ Նա 57 տարեկան էր։





























