«Էրեբունի» բժշկական կենտրոնից մայիսի 2-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 25-ամյա Աստղիկ Ղ.-ն եւ նրա մայրը` 48-ամյա Անժելա Հ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Անժելա Հ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ին, իրեն եւ դստերը դանակահարել է փեսան` 23-ամյա Հայկ Դ.-ն:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 17.00-ին, Հայկ Դ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: