Ոստիկանության Մալաթիայի բաժնում մայիսի 1-ին հաղորդում է ստացվել, որ բնակարաններից մեկում դանակահարություն է տեղի ունեցել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին 70-ամյա կինը հայտնել է, որ տանը, վիճաբանության ժամանակ, 73-ամյա ամուսինը խոհանոցային դանակով հարվածել է իրեն եւ պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:





























