Երեւանում, այսօր` մայիսի 3-ին ժամը 13:00-ի սահմաններում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 1-01 ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում գտնվող  «Մուլտի գրուպ» գազալցակայանում հրդեհ է բռնկվել:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մենկնել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ` Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ:

Գազալցակայանը հոսանքազրկվել է, որից հետո պազրվել է, որ հրդեհն առաջացել է հոսանքի կարճ միացման հետեւանքով:

Նշենք, որ նշված գազալցակայնը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի