Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները ապրիլի 28-ին այցելել են Ադրբեջանում պահվող 3 հայ ռազմագերիներին եւ 5 քաղաքացիական անձանց: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը:
Նա նշեց, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչները ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց ֆիզիկական վիճակի եւ պահման պայմանների մոնիտորինգ են իրականացրել, նամակներ փոխանցել հարազատներից:
Նշենք, որ ներկայումս Ադրբեջանում են պահվում երեք հայ ռազմագերիներ` Օհան Հարությունյանը, Գեւորգ Թովմասյանն ու Կարեն Հարությունյանը, եւ 5 անձինց բաղկացած մի ընտանիք` Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները:





























