Ապրիլին Ադրբեջանը մոտ 1050 անգամ խախտել է հրադադարը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ:
Ինչպես NEWS.am-ին հայտնել է պաշտպանության նախարարության աղբյուրը, ադրբեջանական կողմը 179 անգամ կիրառել է СВД, 20 անգամ`ДШК, 16 անգամ` «Սեւ նետ», 2-ական անգամ РПГ-7 եւ АГС-17:
Ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում 3 հայ զինծառայող զոհվել է, 2-ը` վիրավորվել են:





























