Եվրանեսթի հիմնադիր նիստը, որին մասնակցել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակություները, անցել է հանգիստ, առանց «արտակարգ միջադեպերի»:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին հայկական պատվիրակության անդամները, նիստի ժամանակ հատուկ շեշտադրում է արվել կազմակերպության անդամ-երկրների համագործակցության հարցերի վրա: «Նշվել է, որ Եվրանեսթը նոր ասպարեզ է երկխոսության եւ բոլոր վիճելի, այդ թվում` տարածքային հարցերի համար»,- նշել են հայ պատգամավորները` ընդգծելով, որ նիստի ժամանակ խոսք է գնացել հետխորհրդային տարածքի համակարտությունների, այդ թվում ղարաբաղյան խնդրի մասին: Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկն ընդգծել է բանակցությունների միջոցով տարածքային խնդիրների լուծման անհրաժեշտությունը:

«Իհարկե, ադրբեջանցի պատգամավորներն իրենց ելույթներում կրկին բարձրացրել են Ադրբեջանի 20 տոկոս տարածքների, փախստականների մասին, բայց ընդհանուր առմամբ ելույթները զուսպ էին»: