Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը կոչ է արել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին «հանուն իր ժողովրդի ապագայի» անհապաղ լքել իր պաշտոնն ու հեռանալ երկրից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Լիբիայում նոր քաղաքական գործընթաց է սկսվել: Հանուն իր ժողովրդի ապագայի Քադաֆին պետք է անհապաղ կատարի իր պատմական մարդկային պարտականությունը... լքի իշխանությունը, հանձնի այն Լիբիայի վարչակազմին»,- ասել է Էրդողանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Լիբիայում իրավիճակի սրման կապակցությամբ Թուրքիան մայիսի 2-ին ժամանակավորապես փակել էր իր դեսպանատուն Տրիպոլիում եւ տարհանել ներկայացուցչության աշխատակիցներին:





























