Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն մայիսի 3-ին պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն:

Գրիբաուսկայտեն Վրաստան է ժամանել Բաքվից` տարածաշրջանային այցի շրջանակներում:

Այցի շրջանակներում Լիտվայի նախագահը հանդիպելու է նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, գործադիր եւ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ:

Թբիլիսիում կայանալիք բանակցությունների ընթացքում երկու երկրների նախագահները արծարծելու են հարցերի լայն շրջանակ, այդ թվում` քաղաքական, առեւտրային եւ տնտեսական, նաեւ տարածաշրջանի անվտանգության խնդիրները:

Գրաբաուսկայտեն վաղը ժամանելու է Երեւան: