Թուրքիայում վերջին 10 օրում  ռեկորդը ռեկորդի հետեւից քիչ թվով  կորոնավիրուսի դեպքեր են գրանցվում։

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան Twıtter–ի իր էջում  ներկայացրել է մայիսի 19–ի տվյալները, ըստ որի կատարված 25 382 թեստից դրական է եղել  ընդամենը 1022–ը։ Այսինքն ընդհանուր թեսթերի 4 տոկոսը դրական է եղել:  Համեմատության համար Հայաստանում վերջին օրում կատարվել է 1030 թեստ, որից դրական է եղել 230–ը, այսինքն գրեթե 23 տոկոսը։

Թուրքիայում վերջին մեկ օրում նաեւ ռեկորդային քիչ թվով  կորոնավիրուսով վարակված հիվանդ է մահացել՝ 28 դեպք։

Թուրքիայում ընդհանուր գրանցվել է 151 615 դեպք, ապաքինվել են 112 895–ը։