ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը երեքշաբթի օրվանից ինքնամեկուսացված է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։
«Նախարարությունում կորոնավիրուսով վարակվածության դեպք է եղել, բացի այդ՝ ավտանգության նկատառումներից ելնելով նախարարն ու բոլորը, որ կարող են տնից իրենց ախատանքը կազմակերպել, ինքնամեկուսացվել ենք»,- ասաց նա՝ նշելով, որ նախարարը թեստ է հանձնել, այն բացասական է եղել։
Նախարարությունում կորոնավիրուս ունեցող անձանց թիվը, ըստ նախնական տվյալի, 3-ն է, վարակակիրներից մեկը անմիջական շփում է ունեցել նախարարի հետ։




























