Խաղաղ օվկիանոսոի հատակում, ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մերձակայքում ռադիացիայի մակարդակը 100-ից 1000 անգամ գերազանցում է նորման, հայտնել է Tokyo Electric Power /TEPCO/ ընկերությունը, որը ԱԷԿ-ի օպերատորն է:
Տվյալները ստացվել են օվկիանոսի հատակի տարբեր հատվածներից վերցված գրունտի փորձանմուշների հետազոտությունների արդյունքում, գրում է «Վեդոմոստին»:
Մասնագետների կարծիքով, դա կարող է պայմանավորված լինել դրենաժային համակարգից ռադիոակտիվ ջրի արտահոսքով: Ավելի վաղ TEPCO-ն հայտարարել էր, թե ռեակտորի ստորին հատվածներում 87,5 հազար տոննա բարձր ռադիոակտիվության ջուր է հավաքվել:





























