Հայաստանը կարող է կայունացնող գործոն դառնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:
«Չնայած պատմական դերին` ձեր ժողովուրդը կարող է լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով»,- հայտարարել է Լիտվայի նախագահը:
Դալյա Գրիբաուսկայտեն եւս ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված ջանքերը` ընդգծելով, որ ոչ մի երկիր, ոչ մի կազմակերպություն չի աջակցի ղարաբաղյան խնդրի ռազմական կարգավորմանը: «Այդ մեսիջը ես ուղղեցի երեք երկրների ղեկավարներին, որտեղ եղել եմ այս օրերին»,- նկատել է Գրիբաուսկայտեն:





























