Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը վավերացման համար Պետդումային է ներկայացրել Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանագիրը, որով ամրագրվում է ցամաքային սահմանը Վրաստան-Ռուսաստան-Ադրբեջան միացման կետից մինչեւ Կասպից ծով:
Լրացուցիչ փաստաթղթերում ասվում է, որ այդ գիծը համապատասխանում է նախկին Դաղստանի ԻԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ սահմաններին:
Ռուսաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկարությունը 284 կմ է:





























