ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է։ Այս մասին այսօր՝ հունիսի 2–ին, NEWS.am-ը տեղեկանում է պատգամավորի ֆեյսբուքյան էջից։ Նա մասնավորապես նշել է.

«Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ, լրագրողներ: Ինչպես գիտեք, երեկ հանձնել եմ նոր կորոնավիրուսի թեստ։ Քիչ առաջ ստացա պատասխանը. բացասական է։ Առողջ եղեք»:

Հիշեցնենք, որ երեկ Հրաչյա հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ շփվել է Փաշինյանի հետ եւ առանց թեստավորման մասնակցում էր ԱԺ նիստին։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի մյուս անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել։