Տեխասի բնակիչն աճուրդում գնված ավտոմեքենայում մոտ 35 կգ կոկաին, որը մոտ 850 հազար դոլար արժե, հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Houston Chronicle-ը:

Ըստ տեղական ոստիկանության՝ մայիսի 30-ին Տեխասի նահանգի շերիֆի գրասենյակ ահազանգ էր ստացվել ավտոմեքենայի սեփականատիրոջից, ով հայտարարել էր, որ թմրանյութ է գտել ավտոմեքենայի գաղտնի խցիկում:

Իրավապահները պահոցում կոկաինի 17 փաթեթ են գտել, ինչից հետո՝ եւս 17 փաթեթ մյուսում:

«Ես շնորհակալություն եմ հայտնում այն ​​մարդուն, ով մեզ նախազգուշացրեց թմրանյութերի մասին: Եթե ​​նա անկեղծ չլիներ, թմրանյութերը կարող էին սխալ ձեռքերում հայտնվել»,- լրագրողներին ասել է շերիֆը:

Նա նաեւ հայտարարել է, որ ատոմեքենայի նոր սեփականատերը, հավանաբար, դրամական պարգեւ ստանալու իրավունք ունի:

Թե որքան ժամանակ է այն ավտոմեքենայում մնացել եւ ինչպես է հայտնվել այնտեղ, ոստիկանությունը պարզում է: