2020 թվականին հարուստներն աշխարհում ավելի կհարստանան, հատկապես դինամիկ զարգացող տնտեսություն ունեցող երկրներում:

Սպասվում է, որ 2020-ին պետական եւ մասնավոր ներդրումները կավելանան ավելի քան 2 անգամ` 92 տրլն դոլարից հասնելով 202 տրլն դոլարի: Ինչպես գրում է El Mundo-ն, դա հետեւում է 25 երկրներում միլիոնատերերի շրջանում անցկացված հարցումից, որն իրականացրել է Deloitte LLP իրավաբանական ընկերությունը:

Միլիոն դոլարից ավելի ունեցող ընտանիքների թիվը նույնպես արդյունաբերական զարգացած երկրներում կաճի 2/3-ով եւ կհասնի 55,5 մլն-ի:

Դինամիկ զարգացող տնտեսություն ունեցող երկրներում` (Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա) նման ընտանիքների թիվը կհասնի 10 մլն-ի:

Deloitte ընկերությունը կանխատեսում է, որ աշխարհում ապահովված ընտանիքների մեծ մասը կապրեն ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, չնայած նրան, որ դրամական միջոցների շրջանառությունը հիմնականում տեղի կունենա դինամիկ զարգացող երկրներում: Այդուհանդերձ, Հնդկաստանի միջին վիճակագրական միլիոնատերն ավելի հարուստ կլինի իր ամերիկացի գործընկերոջից: