Համացանցում մանկական պոռնոգրաֆիա պահելը եւ նայելը Ռուսաստանում կարող է քրեականացվել:
Ինչպես հայտարարել է Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, դա է պահանջում է Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի արձանագրության կատարումը,որին միացել է նաեւ Ռուսաստանը:
Բացի այդ, Ալեքսանդր Բաստրիկինի խոսքով`ռուսական քրեական օրենսգիրքը պետք է արգելքներ կիրառի այսպես ասած`«գրումինգի» համար` հավաստիանալու, որ երեխան, ինտերնետ մտնելով, պաշտպանված է սեռական շահագործումից, այս մասին հաղորդել է «Մայակ» ռադիոկայանը:





























