Հայաստանը զբաղեցրել է 81-րդ հորիզոնականը Deep knowledge group-ի կազմակերպած վարկանշային աղյուսակում, որտեղ գնահատվել են երկրներն ու տարածաշրջանները COVID-19-ի անվտանգության եւ դրանով վարակման ռիսկերի տեսանկյունից։

Deep knowledge group կազմակերպությունը կազմել է վարկանիշ, որում գնահատել 200 երկիր նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու եւ անվտանգության տեսանկյունից։

Վարկանիշը կազմվել է 130 որակական եւ քանակական չափորոշիչների հիման վրա, եւ ավելի քան 11 400 դրույթներով։ Մասնավորապես, ուսումնասիրվել է կարանտինի արդյունավետությունը, մոնիթորինգն ու ախտորոշումը, առողջապահության համակարգի պատրաստվածությունն ու կառավարության արդյունավետությունը։

Այդ սկզբունքով պետությունները բաժանվել էին նաեւ անվտանգության չորս մակարդակի․ Հայաստանը հայտնվել է 3-րդ մակարդակում։

Հայաստանը զբաղեցրել է 81-րդ տեղը վարկանշում՝ հայտնվելով ամենավերջին տեղում հարեւան երկրների շրջանում։

Վրաստանը հայտնվել է 39-րդ հորիզոնականում, Ադրբեջանը՝ 75-րդում, Թուրքիան՝ 37-րդում, իսկ Իրանը՝ 73-րդում։

Երկրների վարկանշի առաջին եռյակում են Շվեյցարիան, Գերմանիան եւ Իսրայելը, իսկ այդ տեսանկյունից ամենաանվտանգ երկիրը Սուդանն է։