Անհայտ անձը կրակել է իր տան պատուհանից Մոսկվայի Ստրոիտելների փողոցում, կիրակի հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ քաղաքի գլխավոր գրասենյակի մամուլի ծառայությունը։

«Անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի Ստրոիտելների փողոցի բնակարաններից մեկի պատուհանից չպարզված զենքից։ Նա դեռւեւս բերման չի ենթարկվել»,-ասել են ոստիկանությունում։

Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները․ հանգամանքները պարզվում են։

ՏԱՍՍ-ի աղբյուրը իրավապաններին մանրամասնել է, որ կա մեկ վիրավոր։

«Մոսկվայում բնակարանի պատուհանից կրակողը վիրավորել է ոստիկանության աշխատակցի»,-ասել է գործակալության զրուցակիցը։