Արաբաման միացյալ Էմիրությունների բնակչուհին դատի է տվել ամուսնուն եւ 12 մլն դոլարի փոխհատուցում է պահանջում` 15-ամսյա ամուսնության ընթացքում իր կրած «բարոյական եւ հոգեբանական» վնասի համար:

Իր հայցում կինը հայտնում է, որ առաջին 4 ամիսներին ամուսինն ընդհանրապես իր հետ չի քնել:

Երբ առաջին անգամ ամուսինը որոշել է կատարել իր ամուսնական պարտականությունը, նա «ստիպել է կնոջը սեքսով զբաղվել անմարդկային եւ գարշելի ձեւով»: Բացի այդ, ամուսինը չի բավարարել կնոջ բոլոր պահանջմունքները եւ տառապել է էրեկցիայի խախտմամբ, «թեեւ հարսանիքից առաջ լրիվ հակառակն էր պնդում»:

Դժբախտ կինը գրում է. «Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել արաբական հասարակության ավանդական պահպանողական նորմերին, որոնք ինձ ստիպել են լռել: Ես նրա պատճառով նաեւ կորցրել եմ աշխատանքս` իմ եկամտի միակ աղբյուրը: Բացի այդ, բաժանվելիս նա վերցրել է իմ բոլոր թանկարժեք զարդերը, որը նվիրել էր ինձ»:

Չարագործը հայցվորից խլել է նաեւ անձնագիրը եւ հրաժարվել է փոխհատուցել ամուսնալուծության գործընթացի արդյունքում իր վրա դրված ծախսերը: Ներկայումս գործը գտնվում է Դուբայի էմիրաթի դատարանում, քանի որ խոսքը գնում է «հայտնի քաղաքական անձի» մասին, գրում է MIGnews.com-ը: