Հնդկաստանում խառնարանային լիքը մեկ գիշերվա ընթացքում դարձել է վարդագույն՝ հիացնելով բնության սիրահարներին եւ զարմացնելով փորձագետներին, որոնք կապում են այդ երեւույթը աղի մակարդակի փոփոխության եւ ջրում ջրիմուռների առկայության հետ:

Լոնար լիճը, որը ձեւավորվել է Երկրի վրա երկնաքարի անկումից շուրջ 50 000 տար առաջ, գտնվում է Մումբաի-ից 500 կմ հեռավորության վրա եւ սիրված վայր է զբոսաշրջիկների ու բնապահպանների շրջանում:

Փորձագետները հայտարարել են, որ, չնայած նախկինում եւս Լոնարը փոխել է գույնը, սակայն այդ ձեւափոխությունը երբեք այդքան կտրուկ չի եղել:

«Լճում աղի քանակությունն աճել է, քանի որ այս տարի ջրի մակարդակը կտրուկ իջել է, եւ այն դարձել է ավելի տաք, ինչը հանգեցնում է ջրիմուռների չափազանց մեծ աճին»,-ասել են բնապահպանները: «Այդ ջրիմուռները դառնում են կարմրավուն բարձր ջերմաստիճանի դեպքում, եւ, հետեւաբար, լիճը դառնում է վարդագույն մեկ գիշերվա ընթացքում»:

Կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինի կապակցությամբ գործարանների եւ գրասենյակների փակման արդյունքում կապույտ երկինքը վերադարձել է Հնդկաստանի աղտոտված քաղաքներում, ինչը հանգեցրել է ասեկոսեներին, որ սահմանափակումները նույնպես կարող էին հանգեցնել լճի գույնի փոփոխություններին: «Կարանտինի պատճառով նաեւ մարդկանց ակտիվությունն էր պակասել, ինչը նույնպես կարող է արագացնել փոփոխությունների գործընթացը»,-ասել է Մախարաշտրայի համալսարանի աշխարհագրության բաժնի ղեկավար Բաբասախեբա Ամբեդքարան: