Տոկիոյում սումոյի մարտիկները փրկել են խեղդվող կնոջ կյանքը: AFP-ի հաղորդմամբ՝ տղամարդը նետվել է դեպի գետի ափն արեւելյան Տոկիոյում, երբ տեսել էր, որ կինը խեղդվում է, եւ այնուհետեւ օգնություն կանչել:

Նա փորձել է դուրս բերել կնոջը: Այդ պահին Սումոյի կենտրոնի ղեկավարը լսել է աղմուկ եւ ուղարկել օգնության իր 20 մարտիկներին: Նրանք արագորեն դուրս են բերել կնոջը գետից եւ օգնել պատգարակով տեղափոխել նրան դեպի շտապ օգնության մեքենան: Կինը հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հայտնի է, որ ոստիկանությունը պատրաստվում է շնորհակալական նամակ ուղարկել մարտիկներին իրենց սխրանքի համար: