Առաջիկայում Չեչնյայի Հանրապետությունում կմեղմացվեն նոր տիպի կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ ընդունված սահմանափակումները։ Կիրակի համապատասխան հայտարարություն է արել երկրի ղեկավար Ռամզան Կադիրովը, հաղորդում է ՄԿ-ը։

«Մենք որոշել ենք, որ լրացուցիչ մահճակալային ֆոնդի ներդրումից հետո հունիսի 20-ից կդիտարկենք սահմանափակումները թուլացնելու հնարավորությունը։ Իսկ այժմ պետք է լցվել համբերությամբ, խնայել ձեզ եւ ձեր հարազատներին»,-հայտնել է Չեչնյայի ղեկավարը սոցիալական ցանցերում։