Պեկինից 140.5 կմ հեռավորության վրա գտնվող չինական Բաոդին քաղաքում, որի բնակչությունը 11.5 միլիոն մարդ է, ռազմական դրություն է հայտարարվել: Այս մասին հաղորդում է NBD-ն՝ վկայակոչելով իշխանություններին:

Ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը կայացվել էր բեռնատար հաղորդակցության եւ Պեկինի հարեւանությամբ գտնվելու պատճառով, որտեղ վերջերս շուկայում կորոնավիրուսի բռնկում էր գրանցվել:

Անցյալ շաբաթ Պեկինի խոշորագույն շուկաներից մեկում՝ «Սինֆադի»-ում կորոնավիրուս էր հայտնաբերվել: Սկզբում 52 տարեկան տղամարդ էր հիվանդացել, իսկ ավելի ուշ վարակվել էին 25-ամյա եւ 37-ամյա տղամարդիկ: Ներքին հետաքննություն անցկացնելուց հետո իշխանությունները պարզել էին, որ վարակված սաղմոնը վարակված սաղմոնը մատակարարվել էր ծովամթերքի «Ցզինշեն» շուկայից: Ներմուծված ձկան հետ որեւէ առնչություն ունեցող բոլոր մարդիկ կարատինացվել են, փոխանցում է «Գազետա»-ն: