Գերմանացի գիտնականները ենթադրում են, որ կյանքի արմատները պետք է փնտրել երկրի ընդերքում: Նրանց իրականացրած փորձարկումները հաստատել են դա, փոխանցոմ է Popular Mechanics-ը:
Իրենց լաբորատորիայում Դույսբուրգ-Էսեն համալսարանի (Գերմանիա) հետազոտողները մոդելավորել են առաջնային Երկրի պայմանները: Եվ մասնավորապես, այսպես կոչված, «առաջնային ապուրի», այսինքն՝ պայմանները, որոնք Երկրի վրա եղել են մոտ 3.8 միլիարդ տարի առաջ: Գիտնականներն իրենց փորձի ընթացքում այդ «ապուրը» տեղադրել են մոլորակի խորքում եւ մոդելավորել են գոյատեւման ռազմավարություններ ոչ կենդանի կառույցների համար:
Հեղուկով լցված ճեղքվածքներ եւ երկրաջերմային աղբյուրներ են մոդելավորվել: 40–80 ջերմաստիճանով եւ բարձր ճնշմամբ այդ հեղուկի մեջ թաղանթով փակված ինքնագեներացվող պղպջակներ են տեղադրվել: Երկու շաբաթվա ընթացքում գիտնականները մոտ մոտ 1500 պղպջակ են ստեղծել եւ ոչնչացրել:
Փորձարկման ընթացքում նրանք նկատել են, որ այդ պղպջակների մի մասը վերապրել են սերնդափոխությունը, քանի որ իրենց սպիտակուցների նախորդների են վերցրել մեմբրանի մեջ հեղուկ-«ապուրից»: Դա պղպջակներն ավելի կայուն է դարձրել, իսկ թաղանթը մի փոքր ավելի թափանցելի է դարձել:
Ըստ քիմիկոս Քրիստիան Մայերի՝ սա գոյատեւման որոշակի ռազմավարություն է: Այս եղանակով փուչիկները կարողացել են դիմակայել ճնշմանը: Եվ նույնիսկ եթե փուչիկը քանդվում էր, հաջորդ սերունդն ընդունում էր սպիտակուցի կառուցվածքը, այսինքն՝ իր նախորդների գործառույթը: Դա, ըստ հետազոտողների, խոսում է ժառանգության անալոգիայի մասին:
Եվ այդպիսի «կայուն» փուչիկները միլիարդավոր տարի առաջ կարող էին հայտնվել Երկրի մակերեւույթին, օրինակ, գեյզերի ժայթքումների ժամանակ: Եվ հետո, ժամանակի ընթացքում, այլ գործառույթներ են հայտնվել, մինչեւ ձեւավորվել է առաջին բջիջը:
Գիտնականները նշում են, որ փորձարկումներում իրենք ճանապարհ են ցույց են տվել դեպի կյանքի նախնական փուլ՝ մոլեկուլային էվոլյուցիայի այս առաջին փուլից հետո:





























