Գերմանական Mercedes-Benz ընկերությունը չի բացառում S դասի էլեկտրական ներկայացուցչական սեդանի արտադրությունը:  «Ներկայումս մենք  դիտարկում ենք նմանատիպ մեքենաների նկատմամբ պահանջարկը», - ասել է ընկերության տեխնիկական տնօրեն Թոմաս Վեբերը, հաղորդում է  Autocar-ը:

Հաղորդվում է, որ նոր սերնդին պատկանող ներկայացուցչական սեդանն արմատական փոփոխությունների չի ենթարկվի:  Մոդելի արտաքին տեսքը կունենա F800 Style concept-ից որոշակի գծեր, որը ներկայացվել է Ժնեւի ավտոսալոնում: Որոշ չափով կփոփոխվի նաեւ ինտերյերը` ավելի շատ հարմարեցվելով վարորդին: