Մարդիկ սեփական կարիքների համար արմատապես փոխել են Երկրի մեծ մասը։ Սակայն մեր մոլորակի վրա դեռ կան վայրեր, որոնք քիչ են տուժել։ Գիտնակններին հետաքրքրել է, թե մոլորակի մակերեւույթի որ մասն է զերծ մնացել մեր վնասակար ազդեցությունից, եւ նրանք ստեղծել են քարտեզ, որում երեւում են այդ տարածքները, հաղորդում է «Հանրամատչելի մեխանիկա»-ն։ 

Նոր հետաոտության մեջ գիտնականները համադրել են տվյալները եւ պարզել, որ մոլորակի 48-56%-ը դեռեւս ցուցաբերում է մարդկային «ցածր» ազդեցություն։

Այս թվերը կարող են ոգեշնչել շատերին, սակայն սա վկայում է նաեւ այն մասին, թե Երկրի ինչքան մեծ հատված է արդեն զբաղեցված եւ օգտագործվում մարդու կողմից։

Ներկայումս սառույցից ազատ տարածքների միայն երրորդ մասն է (20-34%) ցուցաբերում մարդու «շատ ցածր» ազդեցություն։ 

Գիտնականները նաեւ նշում են, որ թեեւ երկրագնդի մոտ կեսը այնքան էլ շատ մարդու գործունեության ազդեցություն չի կրում, այդ տոկոսը կազմում են կյանքի համար ոչ պիտանի վայրերը։ «Մոլորակի վրա ազդեցության ցածր տարածքների մեծ մասը բաղկացած է ցուրտ կամ չոր լանդշաֆտներից»,- գրում են հեղինակները իրենց հոդվածում:

Փորձագետները նշում են, որ վերոհիշյալ տվյալները շրջակա միջավայրի պահպանության ուժեղացման մարտավարություն կառուցելու, ինչպես նաեւ արդեն իսկ տուժած տարածքների վերականգնման հնարավորություն են տալիս։