ԱՄՆ Յուտա նահանգում 10-ամյա Թայլեր Գրիմշոուն 19 կիլոգրամանոց կարմրախայտ է բռնել եւ բաց թողել, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Kxan-tv-ին:

Երեխայի մայրը տղային լուսանկարել է որսի հետ: Դրանից հետո նա բաց է թողել ձկանը:

«Բոցավառ կիրճ» հանգստի գոտին հայտնի է իր լճային կարմրախայտով: Ամեն տարի այնտեղ մինչեւ 13 կգ ձուկ են բռնում: Նահանգի ռեկորդը 23,4 կգ կշռող խոշոր կարմրախայտն է: