Բեն Գուրիոնի համալսարանի եւ Վեյցմանի ինստիտուտի մասնագետները մշակել են գաղտնալսման համար Lamphone սարքը, որը գործում է մինչեւ 25 մետր հեռավորության վրա:
Ի տարբերություն այլ մեթոդների՝ այդ մեթոդը լրտեսական գաջետների տեղադրում չի պահանջում, գրում է New Atlas-ը: Բացի այդ, այն գործում է իրական ժամանակի ռեժիմում:
Lamphone-ը բաղկացած է հասանելի եւ պարզ տարրերից՝ էլեկտրաօպտիկական հաղորդիչ եւ աստղադիտակից, որոնք միացված են նոութբուքին, որի վրա տեղադրված է հատուկ ծրագրային ապահովում աուդիոյի խմբագրման համար:
Ճշգրտությունը իդեալական չէ, սակայն բավարար է՝ հասկանալու համար, թե ինչ են խոսում սենյակում, հաղորդում է HighTech+-ը:
Այն ունի սահմանափակումներ: Առաջին հերթին, ճանաչում է միայն բարձր եւ հստակ խոսքը, երկրորդ հերթին, լամպը պետք է ազատ կախված լինի առաստաղից, այլ ոչ թե ամրացված լինի:
Հետագայում գիտնականները ցանկանում են ստուգել, թե հնարավոր է արդյոք գաղտնալսել դեկորատիվ լուսադիոդների միջոցով:





























